Երևանի «Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմից հեռացել են բրազիլացի կիսապաշտպան Մուրիլյո Ռոսան, աֆրիկացի վինգեր Զակարիա Սանոգոն, կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը և ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը:
Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրից հետո Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 12 միավորով 10-րդ տեղում է: