«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտը» հինգերորդ անգամ գլխավորել էր այս մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Վահե Գևորգյանին:
Հայաստանի քառակի չեմպիոնը Fastex Պրեմիեր լիգայում զբաղեցնում է նախավերջին տեղը վաստակած 13 միավորով: