Երևանի «Ալաշկերտը» պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է «Արարատի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային խաղի (0-1) սկանդալային դրվագին: «Ալաշկերտի» պահեստային ֆուտբոլիստներից մեկը հարվածել էր «Արարատի» կիսապաշտպան Մուսա Կանտեին, որը խաղադաշտում էր:
«Հեռարձակման ժամանակ տեսանելի է եղել միայն ֆուտբոլիստների բախման պահը, սակայն հարկ է նշել՝ այդ ամենին նախորդել է «Արարատի» ֆուտբոլիստի միտումնավոր գործողությունը։ Ֆուտբոլիստը գնդակով հարվածել է դեպի «Ալաշկերտի» պահեստայինների նստարանը, ինչն էլ պատճառ է դարձել նման արձագանքի «Ալաշկերտի» ֆուտբոլիստի/ֆուտբոլիստների կողմից։
Հանդիպման մրցավար Արտեմ Գասպարյանը երկու ֆուտբոլիստներին էլ զգուշացրել է դեղին քարտով։ Դրվագն արդեն անցյալում է, ամեն ինչ հարթվել է»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: