Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում հանդիպեցին լավագույն եռյակում գտնվող «Ալաշկերտը» և «Ուրարտուն»։ Վահե Գևորգյանի թիմը 4-2 հաշվով տնային հաղթանակ տարավ գործող չեմպիոնի նկատմամբ։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ «Ալաշկերտի» կազմում հերթական գոլը խփեց վրացի հարձակվող Լևան Կուտալիան, որը 8 գոլով միանձնյա գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը։
Սա «Ալաշկերտի» 300-րդ հանդիպումն էր Հայաստանի առաջնություններում։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Փյունիկին» և 16 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ուրարտուն» 13 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիան» կընդունի «Նոային»։
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 4-2
Դավիթ Խուրցիձե, 54, Լևան Կուտալիա, 69, Միմիտո, 86, Ագդոն Մենեզես, 90+4 - Միքայել Միրզոյան, 78 (11մ), Արման Ղազարյան, 90+1