Logo

«Ալաշկերտը» հաղթեց ուկրաինական «Զարյային» (տեսանյութ)

14:12 / 09.02.2023Վիդեո
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտը» թուրքական Բելեկ քաղաքում ընթացող մարզական հավաքի ընթացքում հերթական ընկերական խաղն անցկացրեց՝ 2-0 հաշվով հաղթելով Լուգանսկի «Զարյային»:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի դարպասը երկու անգամ գրավեց թիմի նորեկ, սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը՝ դուբլի հեղինակ դառնալով առաջին խաղակեսում:

Ընկերական հանդիպում

«Զարյա» (Ուկրաինա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0-2

Ուրոշ Նենադովիչ, 15, 31

Հիշեցնենք, որ նախորդ երեք ստուգողական խաղերում «Ալաշկերտը» հաղթել էր ուզբեկական «Ֆերգանա Նեֆթչիին» (1-0) ու պարտվել ռուսական «Ենիսեյին» (0-1) և լեհական «Պոդբեսկիձիեին» (1-2)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ