Logo

«Ալաշկերտը» հաղթեց «Նոային» ու դարձավ առաջատար

18:58 / 25.08.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց «Նոային» ու դարձավ առաջատար։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, որի գոլին հյուրերը խաղակեսի վերջնամասում պատասխանեցին նիգերիացի Չապի Կատոյի դիպուկ հարվածով։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Նոան» մնաց 10 խաղացողով։ Կարմիր քարտ ստացավ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացած 18-ամյա պաշտպան Սերգեյ Մուրադյանը։

60-րդ րոպեին վրացի հարձակվող Լևան Կուտալիան դարձյալ առաջ մղեց «Ալաշկերտին», իսկ խաղի վերջակետը դրեց էկվադորցի կիսապաշտպան Յեիսոն Ռասինեսը։

64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը նորամուտը նշեց «Նոայի» կազմում։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը վաստակեց 10 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 9 միավորով նահանջեց երկրորդ տեղ։

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Ալաշկերտ» – «Նոա»՝ 3-1

Արտակ Եդիգարյան, 7, Լևան Կուտալիա, 60, Յեիսոն Ռասինես, 83 – Չապի Կատո, 45+2

Հեռացում՝ Սերգեյ Մուրադյան, 56 («Նոա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա