Logo

«Ալաշկերտը» հաղթանակ կորզեց Գյումրիում, Լևան Կուտալիայի դուբլը

19:05 / 31.08.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» մրցակցի խաղադաշտում 3-2 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» և դարձավ առաջատար։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ վրացի հարձակվող Լևան Կուտալիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Դավիթ Խուրցիձեն։ 34-ամյա Կուտալիան հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում ու 7 գոլով գլխավորեց Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Փյունիկին», գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և 3 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 2-3

Մաջիկո Տրաորե, 54, Դիմիտրիյե Պոբուլիչ, 61 – Լևան Կուտալիա, 7, 90+3, Դավիթ Խուրցիձե, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա