Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոան» սեփական խաղադաշտում 4-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ։
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի արդեն 12-րդ րոպեին «Ալաշկերտը» 2-0 հաշվով հաղթում էր վրացի հարձակվող Լևան Կուտալիայի և Տարոն Ոսկանյանի գոլերի շնորհիվ, սակայն մինչև ընդմիջում գնալը «Նոան» պատասխանեց 3 գոլով։ Ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին ևս մեկ գոլ ու հասան կամային հաղթանակի։
Լևան Կուտալիան 11 գոլով միանձնյա գլխավորեց Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 27 միավոր և բարձրացավ երրորդ տեղ։ «Ալաշկերտը» 25 միավորով 5-րդն է։
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Նոա» - «Ալաշկերտ»՝ 4-2
Արթուր Միրանյան, 15, Դյեմերսի Մբոկանի, 21, Իլիաս Ալհաֆթ, 39, Էդգար Մովսեսյան, 84 – Լևան Կուտալիա, 7 (11մ) , Տարոն Ոսկանյան, 12