Logo

«Ալաշկերտը» 3 տրանսֆեր կատարեց

17:55 / 18.02.2025Fastex Պրեմիեր լիգա
Պաշտոնական
null

«Ալաշկերտը» հայտարարել է 3 ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:

Հայաստան է վերադարձել կիսապաշտպան Պավել Կիրենկոն: Երևանյան թիմի կազմում նա հանդես կգա «95» համարի խաղաշապիկով: Ֆուտբոլիստն «Ալաշկերտ» է տեղափոխվել Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Թուրանից»: Ձախ կիսապաշտպանը ռուսական «Զենիթի» սան է։ Պավելը հանդես է եկել ռուսական «Տոմում», լիտվական «Պալագնայում», Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», Երևանի «Նոայում» և մի շարք այլ ակումբներում: Կիրենկոն 2022/2023 մրցաշրջանում «Տոբոլի» հետ նվաճել է Ղազախստանի գավաթը:

«Ալաշկերտին» է միացել նաև Արտյոմ Արխիպովը: Նա կխաղա  17» համարի մարզաշապիկով: Հարձակվողը նույնպես «Ալաշկերտ» է տեղափոխվել «Թուրանից»: 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի «Խիմկի», «Տամբով», «Կուբան», «Զորկի», նաև բելառուսական «Շախտյոր», «Գորոդեյա» և այլ ակումբներում։ Արխիպովը 2019/2020 մրցաշրջանում Սոլիգորսկի «Շախտյորի» կազմում դարձել է Բելառուսի չեմպիոն։

Հայկական ակումբի երրորդ նորեկը Ռոբերտ Պոտինյանն է, որը հանդես կգա «7» համարի մարզաշապիկով: 21-ամյա եզրային կիսապաշտպանը ռուսական «Կրասնոդարի» սան է։  Ռոբերտը խաղացել է նաև Հայաստանի պատանեկան հավաքականում: Ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել ռուսական «Կոմպոզիտից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ