Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական խաղ է անցկացրել Չարենցավանի «Վանի» հետ և հաղթել 2-1 հաշվով:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել էկվադորցի կիսապաշտպան Յեիսոն Ռասինեսը:
«Ալաշկերտը» հուլիսի 7-ին «Նաիրի» ստադիոնում կընդունի Իրանի բարձրագույն լիգան ներկայացնող «Մես Ռաֆսանջան» ակումբին:
Հիշեցնենք, որ երևանյան ակումբը հուլիսի 13-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կընդունի չեռնոգորական «Արսենալ Տրիվատին», իսկ մեկ շաբաթ անց կհյուրընկալվի այդ ակումբին:
Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն


