«Ալաշկերտն» ու Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Ժոզե Էմբալոն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստն այս տարվա օգոստոսին էր վերադարձել «Ալաշկերտ»։ Նա ակումբում հանդես է եկել նաև 2021-22 թթ., 55 խաղում դարձել 14 գոլի ու 2 ասիստի հեղինակ։ Էմբալոն «Ալաշկերտի» կազմում խփել է հայկական ակումբների պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ փուլում։