Logo

«Ալաշկերտի» հարձակվողը՝ Fastex Պրեմիեր լիգայի ամսվա ֆուտբոլիստ

18:43 / 23.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ալաշկերտի» եզրային հարձակվող Օլավալե Ֆարայոլան ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի էջը:

Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների, մարզական լրագրողների և «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբանների շրջանում։

Նիգերիացին ստացել է ընդհանուր ձայների շուրջ 40%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը, իսկ եռյակը եզրափակել է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի լավագույն մարզիչ էր ճանաչվել «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ