Logo

«Ալաշկերտի» գանացի ֆուտբոլիստը մասնակցել է «Խաղաղության և համերաշխության ճաշ» ամանորյա ընթրիքին

12:15 / 28.12.2023Ֆուտբոլ
null

«Ալաշկերտի» գանացի պաշտպան Աննան Մենսահը մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Խաղաղության եւ համերաշխության ճաշ» կարգախոսով ամանորյա ընթրիքին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստն Աննա Հակոբյանին «Ալաշկերտի» անվանական խաղաշապիկ է նվիրել:

Միջոցառմանը հրավիրված էին մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա