«Ալաշկերտի» եզրային պաշտպան Ստեֆան Աշկովսկին հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա ընկերական խաղերին։
Հունիսի 3-ին մակեդոնացիները կհյուրընկալվեն Խորվաթիայի հավաքականին, իսկ հունիսի 10-ին՝ Չեխիայի թիմին։
32-ամյա Աշկովսկին 2015 թվականից է հրավիրվում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում։ Նա այս տարվա փետրվարին է միացել «Ալաշկերտին»։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 5 խաղի ու կատարել մեկ ասիստ։


