Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում որոշում է կայացվել նոյեմբերի 17-ին նախատեսված «Սևան» – «Ալաշկերտ» խաղի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն էր տարածել, որ չի ներկայանալու խաղին և այդպես էլ արել էր. խաղը չէր կայացել:
«Կոմիտեն քննարկումների արդյունքում 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 5-րդ կետով, գրանցել 0:3 հաշվով, տեխնիկական պարտություն «Սևան» թիմին և «Սևան» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով»,- նշված է նիստի արձանագրության մեջ: