2-0, 2-3. ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը եզրափակվեց դրամատիկ խաղով։ Գյումրիի «Շիրակը» Երևանի «Նաիրի» մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» հետ ու հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին՝ 3-2։
Առաջին խաղակեսում «Ալաշկերտն» ուներ նկատելի առավելություն և ընդմիջման գնաց հաշվի մեջ առջևում՝ 2-1։ Երկրորդ խաղակեսում գյումրեցիները 65-րդ րոպեին 1-2 հաշվի ժամանակ չիրացրին 11-մետրանոց հարվածը, իսկ քիչ անց դաշտի տերերը մնացին 10 հոգով։ Թվային առավելություն ստանալուց հետո «Շիրակը» կարողացավ երկու գոլ խփել ու հասնել տպավորիչ կամային հաղթանակի։ Դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի վինգեր Սեդրիկ Դոն։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը չօգտվեց չորրորդ տեղում գտնվող «Ուրարտուին» հավասարվելու հնարավորությունից և 42 միավորով 5-րդն է։ «Շիրակը» 32 միավորով 8-րդ տեղում է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր
«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 2-3
Կարեն Նալբանդյան, 4, Ջոնել Դեսիրե, 21 – Մորի Կոնե, 30 (11մ), Սեդրիկ Դո, 83, 90+7
Վրիպում 11-մետրանոցից՝ Մորի Կոնե, 65 («Շիրակ»)
Հեռացում՝ Ռևազ Չիտեիշվիլի, 67 («Ալաշկերտ»)
Ֆոտո՝ «Շիրակի» մամուլի ծառայություն