Logo

«Ալաշկերտը» բոլիվիացի նորեկ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:09 / 22.07.2022• Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Ռոնալդ Կուելյար

Բոլիվիացի կիսապաշտպան Ռոնալդ Կուելյարը տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ», տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Գործարքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բոլիվիական «Նասիոնալ Պատոսին» էր, որի կազմում նա խաղում էր 2019 թվականից: Կուելյարը բոլիվիական «Բլումինգի» սան է: Բոլիվիացի կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող «Ատլանտիկո» թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ