Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում ընդունեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 2-1 հաշվով:
Տանտերերի կազմում խաղի հաշիվը 21-րդ րոպեին շրջադարձ հարվածով բացեց բրազիլացի կիսապաշտպան Տիագո Գալվաոն, իսկ 10 րոպե անց կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Դիասը 10 գոլով Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է: «Լեռնային Արցախի» միակ գոլը վերջնամասում խփեց կոլումբացի Մարվին Անգուլոն:
«Ալաշկերտը» 27 միավորով երկրորդն է և մեկ միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», «Լեռնային Արցախը» 15 միավորով 6-րդ տեղում է:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոշարքը: