Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» ու հաղթեց 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ «Ալաշկերտի» հերթական գոլն ընդմիջումից հետո խփեց Լևան Կուտալիան, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ 34-ամյա վրացի հարձակվողն 9 գոլով միանձնյա գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։