«Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստ Ախմեդ Ջինդոյանը բաց նամակ է հղել ֆուտբոլային հանրությանը:
«Հարգելի ֆուտբոլային հանրություն,
Ցանկանում եմ ներողություն հայցել Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի «Ալաշկերտ-2» - «Ուրարտու-2» խաղի վերջնամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, ինչի հետևանքով խաղերի անմիջական մասնակիցների՝ ֆուտբոլիստների և մարզիչների նյարդերը երբեմն տեղի են տալիս, սակայն պետք է ձգտենք կառավարել մեր էմոցիաները՝ նմանատիպ միջադեպեր թույլ չտալու համար:
Զղջում եմ կատարվածի համար ու ևս մեկ անգամ հայցում Ձեր ներողամտությունը:
«Ալաշկերտ» ՖԱ ֆուտբոլիստ Ախմեդ Ջինդոյան»,- սոցցանցերում գրել է ֆուտբոլիստը։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նույնպես դատապարտել է նմանատիպ դրսևորումները և քայլեր կձեռնարկի՝ ապագայում այդպիսի միջադապերից իր ակումբի ներկայացուցիչներին զերծ պահելու համար։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ-2» - «Ուրարտու-2» խաղի վերջնամասում տեղի էր ունեցել զանգվածային բախում։


