Logo

Ալաբան ու Գյուլերը միացել են «Ռեալի» ընդհանուր խմբի մարզումներին

16:38 / 17.10.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերն ու ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ապաքինվել են վնասվածքից ու միացել ընդհանուր խմբի մարզումներին։

Marca-ի համաձայն՝ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են մասնակցել «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի խաղին, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Դավիդ Ալաբան վնասվածք էր ստացել «Լաս Պալմասի» դեմ խաղում, իսկ 18-ամյա կիսապաշտպան Գյուլերը՝ մարզման ժամանակ։ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամռանն է միացել «Արքայական ակումբին», որի կազմում դեռ նորամուտը չի նշել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա