Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան սկսել է մարզվել գնդակով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դեռ պատրաստ չէ հանդիպումների մասնակցել և խաղադաշտ կվերադառնա հունվարին:
Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: