Logo

Ալաբան կրկին վնասվածք է ստացել

11:43 / 28.06.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ձախ ոտքի սրունքի մկանի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Լրագրող Արանչա Ռոդրիգեսի հաղորդմամբ՝ ավստրիացի պաշտպանի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 1 ամիս։

33-ամյա ֆուտբոլիստն անցնող ամիսներին երրորդ լուրջ վնասվածքն է ստանում։ Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 23-ին և մոտ 2 ամիս ապաքինվում էր ծնկի վնասվածքից։ Ալաբան 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 14 խաղում արդյունավետ գործողություն (գոլ, գոլային փոխանցում) չի կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ