Logo

Ալաբան խաղադաշտ կվերադառնա հունվարի միջնամասում

22:25 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տեղեկացրել է, որ ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտ կվերադառնա հունվարի միջնամասում:

«Ալաբան արդեն սկսել է մարզվել։ Նա կկարողանա ընդհանուր խումբ վերադառնալ ընդմիջումից հետո, իսկ հունվարի միջնամասում կրկին կկարողանա խաղալ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ալաբան նախորդ մրցաշրջանի մեկնարկում ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա