Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Դավիդ Ալաբան կարող է վերադառնալ իր համար հարազատ` ձախ պաշտպանի դիրք, հայտնում է Relevo-ն։
«Արքայական ակումբի» մարզչական շտաբը, Ֆեռլան Մենդիի ու Ֆրան Գարսիայի վնասվածքներով պայմանավորված, դիտարկում է առաջիկա խաղերում ավստրիացի ֆուտբոլիստին ձախ պաշտպանի դիրքում դաշտ դուրս բերելու տարբերակը։
32-ամյա Ալաբան կարիերայում ամենաշատ հանդիպումերը (261) անցկացրել է ձախ պաշտպանի դիրքում, խփել է 22 գոլ, կատարել 43 ասիստ։ Նա 2019 թվականից ելույթ է ունենում կենտրոնական պաշտպանի դիրքում։


