Մադրիդի «Ռեալի» և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Լա լիգայի 17-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում «սպիտակների» պաշտպանը կտրել էր ծնկի խաչաձև կապանները։ Վիրահատությունն արվել է Ինսբրուկում։ Ալաբային վիրահատող բժիշկը է Քրիստիան Ֆինկն է եղել, որը աշխատում է նաև «Բավարիայի» խաղացողների հետ։ Ֆուտբոլիստը սկսել է վերականգման պրոցեսը։
Ալաբայի համար մրցաշրջանն ավարտված է։ Նա բաց կթողնի 9 ամիս։ «Ռեալի» կազմում այս մրցաշրջանում ծնկի խաչաձև կապանների պատռվածք էին ստացել նաև Տիբո Կուրտուան ու Էդեր Միլիտաոն։