Logo

Al Riyadhiyah. Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկվելու է 2 խաղով

11:55 / 27.02.2024Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել անվայել ժեստի պատճառով:

«Ալ Շաբաբի» դեմ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի արտագնա խաղից հետո 39-ամյա պորտուգալացին լսել է, որ մրցակցի երկրպագուները վանկարկում են Լիոնել Մեսիի անունը և ձեռքը տարել է ականջի կողմը: Դրանից հետո նա ձեռքով անվայել ժեստ է ցույց տվել երկրպագուներին:

Սաուդյան Արաբիայի առաջնության կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է դրվագը, չնայած «Ալ Նասրի» պնդմանը, որ տեսանյութը իրական չէ, այլ այն ստեղծել է արհեստական բանականությունը:

Al Riyadhiyah-ը վստահեցնում է, որ կարգապահական կոմիտեն որոշել է Կրիշտիանուին որակազրկել 2 խաղով և տուգանել: Պաշտոնական որոշումը դեռ չի հրապարակվել:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 28 գոլի և 11 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ