Ասիայի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» 4-2 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շաբաբ Ալ-Ահլիին» և դուրս եկավ խմբային փուլ։ Ի տարբերություն ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի, Ասիայում փլեյ-օֆֆի հաղթողը որոշվում է մեկ խաղով։
Մինչև հանդիպման 88-րդ րոպեն Կրիշտիանու Ռոնալդուն և թիմակիցները պարտվում էին 1-2 հաշվով, սակայն վերջնամասում կարողացան խփել երեք գոլ ու դառնալ տպավորիչ «քամբեքի» հեղինակ։
«Ալ Նասրի»կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Անդերսոն Տալիսկան, իսկ խաղի վերջակետը Ռոնալդուի փոխանցումից հետո դրեց Մարցելո Բրոզովիչը։ Խորվաթ կիսապաշտպանը բացեց գոլերի հաշիվը նոր ակումբում։
Ասիայի Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ
«Ալ Նասր» - «Շաբաբ Ալ-Ահլի»՝ 4-2
Անդերսոն Տալիսկա, 11, 90+5, Սուլթան Ալ Ղաննամ, 88, Մարցելո Բրոզովիչ, 90+7 - Յահյա Ալղասանի, 18, Յահյա Ալղասանի, 46