Logo

«Ալ Նասրը» պայմանագիր է կնքել Nike-ի հետ

15:14 / 04.07.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» պայմանագիր է կնքել ամերիկյան Nike ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

2023/24 մրցաշրջանից սկսած Nike-ը կլինի արաբական ակումբի տեխնիկական հովանավորն ու կթողարկի տնային և արտագնա խաղաշապիկները:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերից «Ալ Նասրի» գույները պաշտպանում է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ցմահ պայմանագիր ունի Nike-ի հետ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ