Logo

«Ալ Նասրը» պարտվեց, Ռոնալդուն մասնակցեց խաղին

00:27 / 25.04.2023Ֆուտբոլ
null

«Ալ Նասրը» դուրս մնաց Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվելով «Ալ Վեհդային», որը 53-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում:

Եզրափակիչում «Ալ Վեհդան» կմրցի «Ալ Հիլալի» հետ:

Հիշեցնենք, որ 38-ամյա պորտուգալացի հարձակվողը արաբական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից ու 14 խաղում խփել է 11 գոլ, կատարել 2 ասիստ:

Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթ, կիսաեզրափակիչ

«Ալ Նասր» - «Ալ Վեհդա»՝ 0-1

Ժան Դավիդ Բոգել, 23

Հեռացում՝ Աբդուլա Հաֆիտ, 53 («Ալ Վեհդա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա