Բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտոն կարիերան կլշարունակի «Ալ Նասրում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
25-ամյա բրազիլացի դարպասապահի բուժզննումը տեղի կունենա Պորտուգալիայում:
Transfermarkt-ը Բենտոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
«Ալ Նասրը» հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի ծառայություններով, սակայն անգլիական ակումբը հրաժարվել էր վաճառել բրազիլացու տրանսֆերային իրավունքը: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնն Էդերսոնի համար առաջարկել էր 30 միլիոն եվրո:


