Logo

«Միլանը» շահավետ առաջարկ է ստացել Լեաուի համար

13:59 / 31.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Նասրը» Ռաֆայել Լեաուի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել իտալական «Միլանին», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Սաուդյան ակումբն առաջարկել է 70-85 միլիոն եվրո, սակայն «Ռոսոներիի» կողմից մերժում է ստացել: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» բացառում է պորտուգալացի ֆուտբոլիստին բաց թողնելու տարբերակը:

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչը Ստեֆանո Պիոլին է, որը «Միլանի» ղեկին 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ