Logo

«Ալ Նասրը» հեռացրեց Լուիշ Կաշտրուին

19:00 / 17.09.2024Ֆուտբոլ
null

 

«Ալ Նասրը» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուին հեռացնելու մասին: Պորտուգալացին գլխավորում էր Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը 2023-ի հուլիսից:

Նախորդ մրցաշրջանում Կաշտրուի գլխավորությամբ թիմը 2-րդ տեղը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակում ու հասավ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց «Ալ Հիլալին»: Սուպերգավաթի եզրափակիչում «Ալ Նասրը» նույնպես պարտվեց «Ալ Հիլալին»՝ 1-4 հաշվով:

Այս մրցաշրջանում առաջնության առաջին 3 տուրերից հետո «Ալ Նասրը» 5 միավոր է վաստակել ու 7-րդն է մրցաշարային աղյուսակում: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ