Logo

«Ալ Նասրը» հաղթեց Ռոնալդուի պոկերի շնորհիվ (տեսանյութ)

23:26 / 09.02.2023Այլ մրցաշարեր
Ալ Նասր-Ռոնալդու-պոկեր

Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի պոկերի շնորհիվ արտագնա խաղում 4-0 հաշվով առավելության հասավ «Ալ Վեհդայի» նկատմամբ:

Պորտուգալացի հարձակվողը երկու գոլ խփեց խաղակեսերից յուրաքանչյուրում` 4 անգամ աչքի ընկնելով 60 խաղային րոպեում։ 

Նախորդ անգամ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ խաղում չորս գոլի հեղինակ դարձել էր 2019 թվականի սեպտեմբերին, երբ Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում հաղթել էր լիտվացիներին (5-1):

Ռոնալդուն ազգային առաջնություններում գոլերի թիվը հասցրեց 503-ի: 311 գոլ նա խփել է Իսպանիայի Լա լիգայում, 103 գոլ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում, 81 գոլ՝ Իտալիայի Ա Սերիայում, 3 գոլ՝ Պորտուգալիայի Պրիմերայում, 5 գոլ՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունում: 

«Ալ Նասրը» 16 խաղից հետո 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ալ Շաբաբը», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ալ Վեհդա» - «Ալ Նասր»՝ 0-4

Կրիշտիանու Ռոնալդու, 21, 41, 51, (11մ.), 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ