Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել իրանական «Պերսեպոլիսի» նկատմամբ: Հյուրերի կազմում երկրորդ խաղակեսում աչքի են ընկել Աբդուլռահման Ղարիբը և Մոհամեդ Կասեմը։
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու սենգելացի վինգեր Սադիո Մանեն դաշտ են դուրս եկել «Ալ Նասրի» մեկնարկային կազմում ու փոխարինվել խաղի վերջնամասում։ 38-ամյա Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրած նախորդ 4 խաղում դարձել էր 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
E խմբի մյուս խաղում Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլն» ընդունել է Կատալը ներկայացնող «Ալ Դուհաիլին»։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը «Իստիկլոլի» մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման (տեսանյութ)։


