«Ալ Նասրն» «Ալ Ուխդուդի» դեմ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրի արտագնա խաղում հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում՝ 3-2:
«Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, մեկ գոլ էլ խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 39-ամյա Ռոնալդուն 33 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Ալ Նասրը» 77 միավոր ունի, 9 միավոր է զիջում առաջատար «Ալ Հիլյալին», որն այս տուրում չպարտվելու դեպքում վաղաժամ կհռչակվի Սաուդյան Արաբիայի չեմպիոն: «Ալ Ուխդուդը» 28 միավորով 15-րդն է: Առաջնության ավարտին մնացել է երեք տուր:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 31-րդ տուր
«Ալ Ուխդուդ» - «Ալ Նասր»՝ 2-3
Հասան Ալ-Հաբիբ, 60, Սավիուր Գոդուին, 70 - Մարսելո Բրոզովիչ, 7, 90+1, Կրիշտիանու Ռոնալդու, 15