«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 21-րդ տուրում ընդունեց «Ալ Էթիֆակին» և պարտվեց 2-3 հաշվով:
Հյուրերից դուբլ գրանցեց նիդերլանդցի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը` հաղթական գոլը խփելով 89-րդ րոպեին:
«Ալ Նասրից» ավելացված ժամանակի երկրորդ րոպեին կարմիր քարտ ստացավ կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը:
«Ալ Նասրը» 44 միավորով չորրորդն է, «Ալ Էթիֆակը»` 28 միավորով 8-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 21-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Էթիֆակ»` 2-3 (տեսանյութ)
Այման Յահյա, 47, Մոհամեդ Ալ-Ֆատիլ, 65 - Ժորժինյո Վեյնալդում, 55, 89, Մոհամեդ Ալ-Ֆատիլ, 82 (ինքնագոլ)
Ջոն Դուրան, 90+2 («Ալ Նասր»)