Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Նասրը» և MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամին» 2024 թվականի փետրվարին կանցկացնեն ընկերական հանդիպում, հայտնում է սաուդյան Al-Bilad պարբերականը:
Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև վերջին հանդիպումը կունենա «The Last Dance» անվանումը և կկայանա Էր Ռիադում:
Մեսին և Ռոնալդուն կարիերայի ընթացքում միմյանց հանդիպել են 36 անգամ: Արգենտինացին դարձել է 22 գոլի ու 12 ասիստի հեղինակ, Ռոնալդուն՝ 21 գոլի ու մեկ ասիստի: