Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կարող է կարիերան շարունակել «Ալ Նասրում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սաուդյան ակումբը նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել Գերմանիայի չեմպիոնի հետ։
«Ալ Նասրում» Բոնիֆեյսին դիտարկում են որպես Անդերսոն Տալիսկայի փոխարինող: Տալիսկան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆեներբահչե»։
«Ալ Նասրը» հետաքրքրված է նաև «Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դուրանի ծառայություններով, սակայն անգլիական ակումբը չի ցանկանում բաժանվել կոլումբացի ֆուտբոլիստից։
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի նպատակն է ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի, որը կկարողանա համագործակցել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
24-ամյա Բոնիֆեյսը «Բայերում» 49 խաղում խփել է 29 գոլ և կատարել է 11 արդյունավետ փոխանցում։