Logo

«Ալ Նասրը» 0-5 հաշվով պարտվել է ընկերական խաղում

09:23 / 18.07.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» Պորտուգալիայում կայացած ընկերական խաղում 0-5 հաշվով պարտվել է իսպանական «Սելտային»:

Արաբական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու խորվաթ նորեկ Մարցելո Բրոզովիչը փոխարինվել են երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Վիգո քաղաքը ներկայացնող թիմը բոլոր գոլերը խփել է նրանց հեռանալուց հետո:

52-րդ րոպեին Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնը մնացել է 10 հոգով: Ուղիղ կարմիր քարտով հեռացվել է պաշտպան Աբդուլելա Ալ-Ամրին:

Ընկերական հանդիպում

«Սելտա» - «Ալ Նասր»՝ 5-0

Գաել Ալոնսո, Միգել Ռոդրիգես, 62, 71, Յորգեն Լարսեն, 73, 75 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա