Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին փոխչեմպիոն «Ալ Նասրն» ու գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալը»:
Էր Ռիյադի դերբիում առաջին րոպեին հաշիվը բացեց «Ալ Նասրի» բրազիլացի եզրային հարձակվող Անդերսոն Տալիսկան: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ հյուրերից պատասխան գոլը խփեց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը:
Խաղի մրցավարը 9 ֆուտբոլիստի դեղին քարտ ցույց տվեց, այդ թվում` «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ալ Հիլյալի» հայտացուցակից բացակայում էր բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը:
Այսպիսով, ընդհատվեց Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմի հաղթարշավը: Նախորդ 8 խաղերում «Ալ Հիլյալը» հաղթել էր և 25 միավորով առաջատարն է: Ստեֆանո Պիոլիի թիմն էլ 19 միավորով երրորդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 9-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Հիլյալ»` 1-1
Անդերսոն Տալիսկա, 1 - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 77


