Logo

«Ալ Նասրն» առանց Ռոնալդուի հաղթանակ կորզեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

21:57 / 23.09.2024Ֆուտբոլ
null

«Ալ Նասրն» արտագնա մրցավեճում 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Ալ Խաեմից» և դուրս եկավ Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 6-րդ րոպեին հաշիվը բացեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, երկրորդ խաղակեսի վերջնամասում էլ հյուրերի հաղթական գոլը խփեց Սաուդյան Արաբիան ներկայացնող պաշտպան Նաուաֆ Բուշալը:

«Ալ Նասրի» հայտացուցակից բացակայում էր «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Սաուդյան Արաբիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ալ Խաեմ» - «Ալ Նասր»` 1-2

Բասիլ Յուսեֆ Ալ-Սայալի, 62 - Սադիո Մանե, 45+6, Նաուաֆ Բուշալ, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ