Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի նախագահ Մուսլի Ալ-Մուամարը խոսել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի մասին:
«Ռոնալդուն չի բանակցել մեզ հետ, քանի որ զբաղված էր աշխարհի առաջնությունով: Որքան գիտեմ, ոչ միայն մեզ հետ, այլ նաև այլ ակումբների։ Չէինք սպասում, որ նա որոշում կկայացնի մրցաշարի միջնամասում։
Կրիշտիանուին ամենալավն եմ մաղթում ցանկացած ընտրության պարագայում»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է SSC Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա հարձակվողը կմեկնի Սաուդյան Արաբիա և 2,5 տարվա պայմանագիր կկնքի «Ալ-Նասրի» հետ՝ տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է:


