Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան դարձյալ խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության մասին:
«Ռոնալդուի տրանսֆերը մի փոքր նման է Պելեի՝ ԱՄՆ տեղափոխվելուն: Սա հատկապես վերաբերում է Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի, սպորտի և մշակույթի զարգացմանը: Հրաշալի է, հիանալի է մեզ համար, «Ալ Նասրի» և Սաուդյան Արաբիայի համար:
Կրիշտիանու Ռոնալդուն ավելին է, քան խաղացող: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Fox Sports-ը:
37-ամյա ֆուտբոլիստն «Ալ Նասր» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ու արաբական ակումբը ստորագրել էին 2,5 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն «Նյու Յորք Կոսմոս» էր տեղափոխվել 34 տարեկանում և ամերիկյան ակումբում խաղացել 1975-1977 թվականներին:


