Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 24-րդ տուրում փոխչեմպիոն «Ալ Նասրը» տնային խաղում 2-2 հաշիվը գրանցեց «Ալ Շաբաբի» հետ:
Տանտերերի գոլերից մեկը խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Երկրի չեմպիոն «Ալ Հիլալն» էլ հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Ալ Ֆայհային»: Գոլ խփեցին սաուդցի պաշտպան Մոհամեդ Կանոն ու սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը:
Ժորժե Ժեզուշի թիմը 54 միավորով երկրորդն է, չորս միավորով հետ է առաջատար «Ալ Իթիհադից»: «Ալ Նասրը» 48 միավորով չորրորդն է, «Ալ Շաբաբը»` 40 միավորով 6-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 24-րդ տուր
«Ալ Ֆայհա» - «Ալ Հիլալ»` 0-2
Մոհամեդ Կանո, 18, Ալեքսանդր Միտրովիչ, 89
«Ալ Նասր» - «Ալ Շաբաբ»` 2-2 (տեսանյութ)
Այման Յահյա, 45+2, Կրիշտիանու Ռոնալդու, 45+7 - Աբդերազակ Համդալա, 44 (11մ), Մոհամեդ Ալ Շվիրեխ, 67
Հեռացում` Մոհամեդ Ալ-Ֆաթիլ, 52 («Ալ Նասր»)