Ֆրանսիական «Ռենը» հայտարարել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանայի տեղափոխության մասին։
29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Լիգա 1-ը ներկայացնող ակումբը վճարել է 20 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Ֆոֆանան 2024 թվականի հունվարի 30-ից վարձավճարով խաղացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակում»: Ընթացիկ մրցաշրջանում Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել:
𝗦𝗲𝗸𝗼 𝗙𝗼𝗳𝗮𝗻𝗮 𝗲𝘀𝘁 𝗥𝗼𝘂𝗴𝗲 𝗲𝘁 𝗡𝗼𝗶𝗿 ✍️
— Stade Rennais F.C. (@staderennais) January 1, 2025
Époustouflant avec Lens en 2022 et en 2023, le milieu de terrain s'engage jusqu'en 2029 avec le SRFC. Bienvenue Seko. ✊


