Logo

Ալ-Խելայիֆի. ՊՍԺ-ն բանակցել է Լևանդովկու հետ

18:10 / 29.09.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին և նշել, որ ՊՍԺ-ն բանակցություններ վարել է հարձակվողի հետ:

«Իմ քաղաքականությունն է չխոսել այն խաղացողների մասին, ովքեր ՊՍԺ-ում չեն, և այն տրանսֆերների մասին, որոնք ապագայում պետք է տեղի ունենան: Բայց գաղտնիք չէ, որ Ռոբերտը ֆենոմենալ հարձակվող է։ Աշխարհի բոլոր ակումբները նայում են նրան և ինչ-որ փուլում մտածում  նրա հետ պայմանագիր կնքելու մասին: Ռոբերտն այսօր «Բարսելոնայում» է, ես դա հարգում եմ: Պետք է հպարտանալ նրանով։ Մենք անցյալում հանդիպել և բանակցել ենք, և ես կարող եմ միայն լավ բաներ ասել նրա մասին»,- ասել է Ալ-Խելայֆին Meczyki.pl-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի առաջատարը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Բարսելոնայում»: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ավարտված մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայի նորընծա չեմպիոնի կազմում մասնակցել էր 46 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա