Logo

«Ալ Իթիհադը» ոչ-ոքի խաղաց․ Բենզեման՝ գոլի և ինքնագոլի հեղինակ

21:10 / 20.10.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ալ Թավունի» հետ։

22-րդ րոպեին «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման բացեց հաշիվը։ Չորս րոպե անց ֆրանսիացին դարձավ ինքնագոլի հեղինակ, և հետագայում նոր գոլեր չգրանցվեցին։

«Ալ Իթիհադը» վաստակեց 20 միավոր և այս պահին եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը։ «Ալ Թավունը» 23 միավորով երկրորդ տուրում է։ Նույնքան միավոր ունի նաև «Ալ Հիլալը», որն այս տուրում մրցելու է «Ալ Խալիջի» հետ։

35-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում անցկացրեց 7-րդ հանդիպումը և վերոնշյալ խաղերում դարձել է երեք գոլի ու երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ալ Թավուն» - «Ալ Իթիհադ»՝ 1-1

Կարիմ Բենզեմա, 26 (ինքնագոլ) - Կարիմ Բենզեմա, 22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ