Logo

«Ալ Իթիհադը» հսկայական փոխհատուցում պետք է վճարի մարզչական շտաբին

11:58 / 10.06.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը» ստիպված է 30 միլիոն դոլար փոխհատուցում վճարել գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյին և նրա շտաբի անդամներին, հայտնում է Marca-ն։

Ակումբն արգենտինացի մասնագետին գլխավոր մարզիչ էր նշանակել 2023/24 մրցաշրջանի ընթացքում, սակայն առաջնության ավարտից երեք տուր առաջ նրան պաշտոնանկ արեց։

Գալյարդոն նույնիսկ հեռացումից հետո շարունակել է մարզել «Ալ Իթիհադը», քանի որ մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի և դրա խզման հարցում համաձայնության չի հասել ակումբի հետ։

Նոր մարզիչ նշանակելու համար «Ալ Իթիհադը» պետք է Գալյարդոյին ու նրա շտաբի բոլոր 7 անդամներին միասին 30 միլիոն դոլար փոխհատուցում վճարի։

Ըստ աղբյուրի` կողմերը պայմանագրի խազման համար դեռ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ 48-ամյա Գալյարդոն պատրաստվում է ակումբը մարզել նաև հաջորդ մրցաշրջանում։

«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ավարտված առաջնությունում 54 միավորով զբաղեցրել էր 5-րդ տեղը՝ չկարողանալով պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք, որ Ջիդա քաղաքը ներկայացնող ակումբում հանդես են գալիս նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, 2022 թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ