Logo

«Ալ Իթիհադը» հրաժարվել է Կանտեի տրանսֆերը վաճառել անգլիական ակումբին

10:47 / 20.07.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է վերադառնալ անգլիական ֆուտբոլ։

Ըստ The Athletic-ի` 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», որը նրա տրանսֆերը գնելու համար «Ալ Իթիհադին» առաջարկել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Ալ Իթիհադը» մերժել է այն։

Աղբյուրի համաձայն` սաուդյան ակումբը ֆուտբոլիստից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար առաջրկեն 25 և ավելի միլիոն ֆունտ ստերլինգ։ «Ալ Իթիհադն» ու Կանտեն գոհ են երկկողմ համագործակցությունից, և կիսապաշտպանի հեռանալու հավանականությունը քիչ է։

«Վեսթ Հեմի» համար բարդ է լինելու բավարարել նաև Կանտեի ֆինանսական պահանջը, քանի որ ֆուտբոլիստն «Ալ Իթիհադում» վաստակում է տարեկան 22 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Կանտեն «Ալ Իթիհադ» է տեղափոխվել նախորդ ամռանը և 44 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա անգլիական ակումբներից հանդես է եկել «Լեսթերու» ու Լոնդոնի «Չելսիում»։ Կանտեն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը` մրցաշարում անցկացնելով 6 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ